Օրերս լուրջ միջադեպ է տեղի ունեցել Maroon 5 հայտնի խմբի մենահամերգներից մեկի ժամանակ: Բանն այն է, որ խմբի մեներգիչը` Ադամ Լևինը, վրդովված լինելով համերգի ընթացքում ծագած ձայնային խնդիրներից, խոսափողը նետել է դեպի հանդիսատեսը, ինչի արդյունքում երգչի երկրպագուհիներից մեկը ստացել է ծանր վնասվածքներ: Վախեցած երգիչը, գիտակցելով, թե ինչ է տեղի ունեցել, անմիջապես իջել է բեմից և մոտեցել երկրպագուհուն: Պետք է տեղեկացնենք, որ չնայած այն բանին, որ աղջիկը դեմքի վրա բավականին լուրջ վնասվածքներ է ստացել, ամենևին էլ չի հուսահատվել: Հակառակը, նա երջանիկ է եղել, քանի որ հնարավորություն է ունեցել գտնվել իր կուռքի կողքին և նույնիսկ համբուրել նրան:
Երգիչը մենահամերգի ժամանակ խոսափողը նետել է երկրպագուհու վրա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet