Երգիչ Թաթուլ Ավոյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն․ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սիրված երգիչը իր բարեկամի տանն է եղել, երբ ինքնազգացողությունը վատացել է ու ահազանգել են Երևանի 103 շտապօգնություն:
Շամշյան․com-ը գրում է, որ բժիշկների օպերատիվ ժամանման արդյունքում հնարավոր է եղել առաջին բուժօգնություն ցուցաբերել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կայքը փորձում է պարզել, թե ինչ ախտորոշմամբ է Թ. Ավոյանը տեղափոխվել հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 10 օր առաջ նա Ամերիկայի Միացայալ Նահանգներում սրտի ստենդավորում է ունեցել:
Դիտեք նաև՝