▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգիչ Սարոն` իր անվան հետ կապված ասեկոսեների մասին

MediaMall.am-ը գրում է, որ վերջին շրջանում հայտնի երգիչ Սարոյի մասին բազմաթիվ ասեկոսեներ են շրջանառվում: Դրանք պարզաբանելու, ինչպես նաև Սարոյի հետագա անելիքները պարզելու համար  կայքի  թղթակիցը զրուցել է երգչի հետ: Մեկ հատված հարցազրույցից` ստորև.

-Ի՞նչ եք կարծում, Հայաստանում կա՞ շոուբիզնես, և կնշե՞ք դրա թերություններն ու առավելությունները:

- Շոուբիզնես ասվածը առհասարակ Հայաստանի համար չէ, այստեղ կա կամ շոու, կամ բիզնես, այդ իսկ պատճառով չեմ ուզում խոսել թերությունների և առավելությունների մասին:

-Ասում են, որ հայկական էստրադա մուտք գործելու համար միայն թիկունք և գումար է անհրաժեշտ, իսկ տաղանդ պետք չէ՞:

- Առաջնայինը` տաղանդ և գումար, եթե չկա տաղանդը, ապա գումարն ու թիկունքը չեն օգնի, երգիչը թիթեռի կյանք կունենա, եթե չունի տաղանդ:

-Վերջերս անընդհատ լուրեր են տարածվում Ձեր հարսանյաց տոնին ստացված թանկարժեք նվերների` Մաշտոցի պողոտայում բնակարանի և BMW X6 մակնիշի մեքենայի մասին: Ովքե՞ր են այդ շռայլ նվիրատուները:

- Ես չեմ հասկանում` ինչ հարսանիքի մասին է խոսքը, պետք է ասեմ, որ նման բան չի եղել, իսկ հետո հավելեմ, որ այն, ինչ ես ունեմ, իմ քրտնաջան աշխատանքի արդյունքն է, իսկ դա զուտ պարապ մարդկանց խոսակցություն է: Բայց վատ չէր լինի` նմանատիպ նվերներ ստանայի, ու՞ր է ինձ այդքան բախտ:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее