ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է հայկական շոու-բիզնեսի նորահայտ երգիչ Սարգիս Ավետիսյանի հետ, և պարզել, թե ապագայի համար ինչ ծրագրեր ունի:
-Մանկությունից մնացած մի հուշ, որը միշտ ժպիտով եք հիշում:
-Իմ խաղալիք ռոբոտն է, որը նվեր եմ ստացել իմ 5-ամյակին, որին մինչև հիմա ես այն սիրով պահում ու հիշում եմ:
-Ինչպե՞ս ընտրեցիք երգչի մասնագիտությունը:
- Ես երբեք երաժշտության հանդեպ անտարբեր չեմ եղել. միշտ սիրել եմ, անգամ դպրոցական տարիների միջոցառումներին երգել եմ: Ու իմ խնդրանքով էլ ծնողներս որոշեցին ինձ ուղարկել երաժշտական դպրոց, և հենց այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց:
-Ո՞վ է Ձեր ուսուցիչը երգարվեստում:
-Որպես ուսուցիչ երգարվեստում չունեմ: Երգարվեստում ինձ համար ունեմ սիրված կատարողներ, և դեռևս օգտվում եմ այն պաշարից,որը մինչ օրս ձեռք եմ բերել տարիների ընթացքում սովորելով:
-Ո՞ր ժանրի երգերն են Ձեզ ավելի հոգեհարազատ:
- Փոփ,ռոք:
-Ինչպե՞ս եք վերաբերվում ձախողումներին ու անհաջողություններին:
-Շատ նորմալ եմ վերաբերում: 2008-2013թթ. ընթացքում դեռ ձախողման ու անհաջողության չեմ հանդիպել, եղել է միայն այն, որ պետք է հիասթափություն ապրեի, որը կարող էր ձախողել այն, ինչին այսքան ժամանակ հասել եմ, բայց կողքիս ունենալով լավ ընտանիք ու սիրված ընկերներ, ոչինչ էլ չպատահեց ինձ հետ: Ամեն ինչն էլ մարդու համար է:
-Մարդկային ո՞ր որակներն եք առաջնային համարում:
-Հավատարիմ և ոչ բամբասկոտ:
-«Սեր առաջին հայացքից…» եղել է նման դեպք Ձեզ հետ, և արդյոք այժմ սիրահարված եք:
-Իհարկե եղել է, բայց այժմ սիրահարված չեմ:
-Ինչի՞ եք պատրաստ հանուն Ձեր սիրո:
-Երբ որ սիրահարվեմ, այն ժամանակ էլ պատրաստ կլինեմ ինչ-որ բաներ անելուն:
-Ո՞րն է համարվում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Իմ ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքն է:
-Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել և ո՞րը զվարճացրել:
-Դեռ այնպիսի բան չեմ լսել, որը կզայրացնի:
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայի համար:
- Պատրաստվում եմ ձայնագրել նոր երգ, և աշնանը կնկարահանեմ նոր տեսահոլովակ:
-Երկրպագուների մեջ ինչն ե՞ք առավել գնահատում:
-Իմ երկրպագուները այնքան լավն են, այնքան հավատարիմ ու համախմբված,որ այդ հատկանիշների համար էլ գնահատում եմ նրանց:
-Ի՞նչ կմաղթեք Ձեր հանդիսատեսին և երկրպագուներին:
-Ուզում եմ ասել, որ իրենց շատ-շատ եմ սիրում, եթե իրենք չլինեն`իմ կատարած աշխատանքը ոչինչ է: Ես երբեք չեմ հիասթփեցնի իմ երկրպագուներին, ու մաղթում եմ, որ ամենակարևորը լինեն առողջ:
Հարցազրույցը` Երվանդ Մարեյանի