Համացանցում տարածված՝ երգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
ԱրարատՆյուզ.am-ն է գրում, որին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնել է, որ այս պահին երգչի առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա:
«Հայկական ժամանակ»-ն էլ գրել է, որ կայքի տեղեկություններով՝ Հայկոն ծայրահեղ ծանր վիճակում է․ առողջական վիճակում դրական փոփոխություն չկա, շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում
Հիշեցնենք՝ Հայկոն (Հայկ Հակոբյան) ծանր վիճակում հոսպիտալացվել էր «Միքայելյան» հիվանդանոց (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ): Երգիչը կորոնավիրուսով էր վարակվել, ինչի հետեւանքով էլ առողջական վիճակը վատացել է:
Երգահան Րաֆֆի Ալթունյանը, ով Հայկոյի մտերիմ ընկերն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չ՜հարգելի չար մարդիկ, ի հակառակ ձեր կամքին, Հայկոյի հետ ամեն ինչ կարգինա:
Ինքնագլուխ բաներ մի գրեք ու ավելորդ տեղը փիառ մի եղեք: Մարդկանց այս ծանր ու ցավոդ օրով ավելորդ մի խառնեք իրար»:
Դիտեք նաև՝