▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգել եմ բացառապես այն երգերը, որոնք մեր մայրերն են ուզել. Սիլվա Հակոբյանի գրառումը

Երգչուհի Սիլվա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում ասված է.

«Չէի ուզում անդրադառնալ այն վայրահաչոցներին, որ երեկվանից պտտվում է իմ հասցեի շուրջ,բայց քանի որ ինձ երկրպագող մի ստվար զանգված մտահոգված է իմ կարգավիճակով ու ուզում է իմանալ ճշմարտությունը, որոշեցի այնուամենայնիվ արձանգանքել: Այո ես երգել եմ այդ միջոցառմանը, երգել եմ ԱՆՎՃԱՐ, երգել եմ բացառապես այն երգերը, որոնք մեր մայրերն են ուզել, այդ երգերի մեջ կային և´ հուզական,և´ հայրենասիրական, ինչպես նաև ուրախ երգեր: Ու նպատակը մեկն էր, որ մի թեթև ժպիտ հայտնվեր իրենց` առանց այդ էլ տառապալից դեմքերին: Ու ինձ մոտ ստացվեց, որովհետև բոլորս ենք ուզում, որ իրենք շարունակեն ապրել, արարել, շարունակեն առաջ նայել: Իրենց ուրախությունը նաև մեր ուրախությունն է: Ամեն մարդ այս պատմության մեջ գտավ ինքնահաստատվելու իր տարբերակը: Ես երգել եմ մեր Հերոսներին նվիրված շատ միջոցառումների, որոնց մասին չեմ լուսաբանել, ավելորդ PR չանելու համար, և մշտապես պատրաստ եմ երգել մեր նահատակված Հերոսների միջոցառումներին»:

 Սիլվա Հակոբյանի «Խաչիկ, Վաչիկ» երգի ներքո․ տեսանյութը կարող եք դիտել նաև այս հղումով։

Դիտեք նաև՝ 

Մենք կունենանք էն երկիրը, որի համար պարբերաբար զոհում ենք մեր երեխեքին․ Աննա Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее