▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Վալերիայի դուստրը խոստովանել է, որ խելագարվում է Նիկոլայ Բասկովի համար

Օրեր առաջ ռուս երգչուհի Վալերիան տոնել իր ծննդյան հերթական տարեդարձը, որին ներկա են գտնվել նրա ընտանիքի անդամները և մտերիմ ընկերները: Նրանց շարքում է եղել նաև Նիկոլայ Բասկովը, ով երեկոյին ներկայացել է առանց իր սիրելիի: Նշենք, որ Վալերիայի դուստրը՝ Աննան, ում ժամանակին կասկածում էին երգչի հետ սիրավեպ սկսելու մեջ, անձնական միկրոբլոգում տեղադրել է մայրիկի ծննդյան տարեդարձին արված մի լուսանկար, որում  Բասկովի հետ է.

«Կոլյա, ես ուղղակի խելագարվում եմ քեզ համար»,- գրել է Աննան:

Իհարկե, ինչպես և սպասելի էր, երգչի երկրպագուներն անմիջապես կասկածել են նրանց կրկին սիրավեպ սկսելու մեջ, սակայն ոչ Աննան, և ոչ էլ Բասկովը չեն մեկնաբանել այդ խոսակցությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее