Life.panorama.am-ը գրում է.Երգչուհի Նանան ֆեսյբուքյան իր էջում նոր, սեքսուալ ֆոտոշարք է հրապարակել, որում ներկայացել է մոդել Սրապ Շիրինյանի հետ: Լուսանկարների տարածումից հետո համացանցում ակտիվ քննարկում սկսվեց, որ երգչուհին և մոդելը սիրավեպ ունեն:
Լուրը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք երգչուհու հետ, ով այս պահին գտնվում է Մոսկվայում: Մեզ հետ զրույցում Նանան ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը` ասելով. «Չեմ ուզում որևէ մեկնաբանություն տալ»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում