▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Լիլուն նորություն ունի

Life.panorama.am-ը գրում է. Լիլուի նախորդ՝ «Հանդիպել եմ» տեսահոլովակի թողարկումից անցել է գրեթե մեկ ամիս, բայց երգչուհու երկրպագուները չեն հասցնի կարոտել և շուտով նա կներկայացնի իր նոր՝ «Հիմա կամ երբեք» տեսահոլովակը: Լիլուի պրոդյուսեր Լիլինան տեղեկացրեց, որ, հավանաբար, այս ամսվա վերջին նոր տեսահոլովակը արդեն կհանձնվի հեռուստադիտողի դատին. «Արդեն ավարտել ենք նկարահանումները, որոնց մի մասը անցկացրեցինք Վրաստանում՝ մասնավորապես Բաթումիում, մի մասն էլ Երևանում: Հիմա տեսահոլովակը գտնվում է մոնտաժային փուլում. հուսանք այս ամսվա վերջին պատրաստ կլինի»,- նշեց պրոդյուսերը«

Պատմելով «Հիմա կամ երբեք»-ի՝ Վրաստանում անցկացվող նկարահանումների մասին,  Լիլինան նշեց. «Նախ ասեմ, որ հատուկ սյուժետային և ծանր սցենարական լուծումներ չկան տեսահոլովակում. Նիկ Եգիբյանի ոճին համապատասխան ամեն բան թեթև, հետաքրքիր և ճաշակով կլինի: Որոշեցինք մի քանի տեսարաններ նկարահանել Բաթումիում,  քանի որ այնտեղ վայրեր կային, որոնք շատ էինք հավանել: Տեսահոլովակի հերոսուհին կլինի հենց Լիլուն: Ի դեպ, նշեմ նաև, որ երգը մեղեդային չէ, բայց շատ պարային էլ չէ, գեղեցիկ ռիթմիկ երգ է, որը, հուսանք Լիլուի երկրպագուները շատ կսիրեն»,- պատմեց պրոդյուսերը:

Օտար երկրում անցկացվող նկարահանումները իրենց և բարդ և հեշտ կողմերն են ունեցել. «Պետք է ասեմ, որ օտար երկրում նկարահանում անցկացնելը և բարդ էր, և հեշտ: Բարդ էր այնքանով, որ պահի տակ հնարավոր էր որևէ բան պետք լիներ և օտար երկրում արագ գտնելը մի փոքր բարդություններ էր առաջացնում, բացի այդ տարածքներ կային, որտեղ նկարահանում անցկացնելու համար թույլտվություն էր հարկավոր, բայց նաև այնքան հաճելի էր, որ շատ բաներ հեշտ էին թվում»,- նշեց Լիլինան:

Հարցին, թե տեսահոլովակներ նկարահանելու նման արագության արագությունը որակի վրա չի՞ ազդում, քանի որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մեգաաստղերը որևէ տեսահոլովակ թողարկելիս երկար ժամանակ են աշխատում դրա վրա, Լիլինան պատասխանեց. «Բնականաբար մեր երկրում չես կարող ոտք գցել արտասահմանյան մեգաասղերի հետ, որովհետև նրանք շատ ավելի են ապահովված թե ֆինանսապես, թե տեխնիկապես: Ամեն դեպքում, մեր երկրի հնարավորության սահմաններում ամեն բան արվում է բարձր մակարդակով՝ պահպանելով որակը: Ինչ վերաբերվում է Լիլուի տեսահոլովակների թողարկման արագությանը, պետք է ասեմ, որ դեռ նախորդ տեսահոլովակին զուգահեռ էր այս տեսահոլովակը մտածված, «Հիմա կամ երբեք»-ի աշխատանքները դեռ 2 ամիս առաջ ենք սկսել, պարզապես մենք ըստ հերթականության արեցինք, ինչպես և արդեն վաղուց ծրագրավորված է հաջորդ տեսահոլովակը, այսինքն դադար չկա: Երբ ասում են տարվա մեջ մեկ տեսահոլովակը բավական է, ես համաձայն չեմ, նման աշխատելաոճը հոգնեցնում է, արտիստը ինչքան շատ է աշխատում, այնքան իր երկրպագուներին ավելի հաճելի է»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее