▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Լայանան գործընկերների հետ հաղթողներին հանձնեց «Հրաշք կուպոն»-ի մրցանակները

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

«Հրաշք կուպոն»-ի  խաղարկություն-ակցիան մեկնարկել էր  հունիսի 20-ից և տևեց մինչ հուլիսի 21-ը:Այս ժամանակահատվածում գնված կուպոնները մասնակցում էին խաղարկությանը: hrashq.am կայքի օգտատերերը ողջ ընթացքում հնարավորություն են ունեցել առցանց հետևելու խաղարկությանը:
Խաղարկության արդյունքում ընտրվել են 3 հաղթողներ.

1 - ին  մրցանակ` iPhone 5

2 - րդ  մրցանակ՝ ընթրիք  Amigo լատինաամերիկյան ակումբում

3 - րդ  մրցանակ՝ ճաշ China House ռեստորանում

Խաղարկության ամփոփումից հետո կայացավ  Հրաշք կուպոնի մրցանակաբաշխությունը, որին ներկա էին երգչուհի Լայանան, մրցանակիրները, գործընկերներն ու Հրաշք կուպոնի թիմը: 


1-ին  մրցանակը շահել է Ալբերտ Գևորգյանը՝ iPhone 5:
Սուշիի սիրահար Ալբերտը  Հրաշք կուպոնի ակցիան արդեն շահում է համարում. ձեռք բերելով կուպոն  նա  50 տոկոս զեղչով սուշի  էր  վայելել China House ռեստորանում  ու հենց այդ տոմսով էլ շահել էր իր iPhone 5 -ը, որը նրան հանձնեց երգչուհի Լայանան:

2- րդ մրցանակի՝  Amigo լատինաամերիկյան ակումբի ընթրիքի  կուպոնը, մրցանակակիր Աննա Նեվերովային  հանձնեց  Տիգրան Հալաբյանը, ով ներկայացնում էր Ամիգո ակումբը : Նա  նշեց, որ ակցիայի գաղափարն իրենց շատ դուր է եկել և այն նորաբաց ակումբի համար հանրությանը ներակայանալու ևս մեկ հետաքրքիր միջոց էր.
- Մենք որոշեցին, մեր լավագույն ուտեստների և խորտիկների 50 տոկոս զեղչ սահմանել Հրաշք կուպոնի օգտատերերի համար: Այսօր մրցանակ հանձնեցինք Աննային և իմացա, որ իր շնիկի հետ է շահել տոմսը, շնիկի հետ էլ գալու է մեր ակումբ:Վստահ եմ, որ  նա կհավանի իր շահած ընթրիքն ու լատինամերիկյան պարերով լեցուն  երեկոն: 
Աննա Նեվերովան էլ ավելացրեց, որ քանի որ ինքը  շատ է սիրում պարել հենց լատինամերիկյան պարեր վստահ է , որ երեկոն լավ կանցնի:
Իսկ 3- րդ մրցանակակիր Լիլիթ Հարությունյանի  համար Հրաշք Կուպոնի մրցանակը դարձավ նաև ծննդյան նվեր:  Մրցանակաբաշխությունը համընկավ նրա ծննդյան օրվա հետ: Նա ստանալով մրցանակն շտապեց իր ընկերոջ հետ վայելելու իր շահած ճաշը China House ռեստորանում:
China House ռեստորանի հիմնադիր Դավիթ Բալասանյանը   մրցանակը հանձնելով, նշեց, որ Հրաշք Կուպոնի հետ կարճ  համագործակցության ընթացքում մոտ 500  հոգի արդեն  օգտվել է իրենց զեղչերից: Նա նշում է, որ իրենց առաքելություններից մեկը հասարակությանը չինական իրական խոհանոցին ծանոթացնելն է, որվհետև շատերը սխալ պատկերացումներ ունեն. մտածում են,  թե սողուններից ու միջատներից են պատրաստվում չինական ուտեստները, մինչդեռ այնտեղ խոզի, տավարի, գառան մսով, ծովային սննդամթերքներով ու բանջարեղեններով համեղ ուտեստներն են գերակշռում: 

Յուրաքանչյուր ակցիայի ավարտ  Հրաշք Կուպոնում նոր ակցիայի սկիզբ է ազդարարում,  կայքը շարունակում է ներկայացնել իր նոր  ակցիաները՝ համագործակցելով  գործընկերների և օգտատերերի հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее