▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգահան Էդգար Գյանջումյանը կրկին հայր է դարձել

Esyes.am-ը գրում է, որ սեպտեմբերի 2-ին, Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել է Էդգար Գյանջումյանի երկրորդ բալիկը: Երգահանի դուստրը ծնվել է 3 կգ 900 գրամ քաշով և 53 սմ հասակով: Էդգարն ու կինը` Վիկտորյան, նորածնին կոչել են Եվա, որը, ըստ երգահանի, հին լեզուներից թարգմանաբար նշանակում է կյանք: Իր զգացողոությունների մասին խոսելիս Էդգարն ասաց. «Արդեն մի քանի ամիս է, ինչ աղջկաս ճանաչում եմ, մենք մշտապես խոսում էինք իրար հետ, ու երբ նրան բնականից տեսա, կյանքս միանգամից լուսավոր շերտերով լցվեց. ես արդեն նոր, շատ հարազատ ընկեր ունեմ, ինչի համար էլ անսահման երջանիկ եմ»:

Պարզվում է՝ երգահանը ամբողջ ծննդաբերության ընթացքում կնոջ կողքին է եղել ու գոտեպնդել նրան:

 

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее