▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխա չունեցող կնոջ կյանքը տևում է մի օր. Լուսինե Գևորգյանի կինոսցենարի ներկայացումը՝ շուտով

 

 

 

 

 

 

 

Նոյեմբերի 11-ին, տեղի կունենա Լուսինե Գևորգյանի  «Նոնա և ընկերներ» /Նմանություն/ կինոսցենարի օնլայն պրեզենտացիան Asekose.am-ում, ժամը 12:00-ին՝ ասուլիս «Նոյան տապան» մամուլի ակումբում, իսկ ժամը 19:00-ին Նարեկացի արվեստի միությունում կներկայացվեն Լուսինե Գևորգյանի «Նոնա և ընկերներ» /Նմանություն/ կինոսցենարի ընթերցումները...

ՆՈՆԱ և ԸՆԿԵՐՆԵՐ`
Նմանություն
սցենարիստ` ռեժիսոր: Լուսինե Գևորգյան
կատեգորիա` խաղարկային ֆիլմ
տևողությունը` 90 րոպե 
ժանրը` հոգեբանական դրամա 

Երեխա չունեցող կնոջ կյանքը տևում է մի օր ինչպես թիթեռինը:
«Նոնա և ընկերներ» -ը մի սիրո պատմություն է:
Իրադարձությունները տեղի են ունենում ժամանակակից` կիսաավանդապաշտ մի քաղաքում, որ բնակեցված է եվրոպական ձևերով, սակայն արևելյան ոգով դաստիարակված մարդկանցով:

Ֆիլմում խաղարկվում են հինգ կանացի կերպար: Նրանք պատերազմյան սերնդից են, նրանց զույգին խլել է պատերազմը: Նրանք չունեն ընտանիք: 

Կոնֆլիկտը միջավայրի, ավանդույթի և հերոսների ցանկությունների բախումն է:

Հիշեցնենք, որ շարունակվում է ռեժիսոր Լուսինե Գևորգյանի բուժման նպատակով կազմակերպված դրամահավաքը:

Լուսինե Գևորգյանը ռեժիսոր է, բազմաթիվ ֆիլմերի և հեղինակային հաղորդաշարերի հեղինակ: Լուսինեի ֆիլմերն ու հաղորդումները ժամանակին կարելի էր դիտել գրեթե բոլոր հեռուստաալիքներով: Իր բոլոր գործերը Լուսինեն նվիրել է հանրությանը․ համացանցում տեղի են ունեցել նրա ֆիլմերի օն-լայն պրեմիերաները:

Լուսինեն երկար ժամանակ թուլության զգացում ուներ և չգիտեր այդ վիճակի պատճառը: Միայն այս տարվա մարտին համակարգչային տոմոգրաֆիան հայտնաբերեց, որ նա 10 տարուց ի վեր ապրում է մեկ երիկամով, այն էլ ունի ինֆեկցիա:

Լուսինեն հայտնվել է դժվար կացության մեջ․ ֆինանսների բացակայության պատճառով չի կարող պատշաճ բուժում ստանալ: Այսօր մտավորականի գոյությունը բախտի քմահաճույքին է մատնված:

«Օգնենք Լուսինե Գևորգյանին» նախաձեռնությունը աջակցության խնդրանքով դիմում է բոլոր հնարավորություն ունեցողներին:

ԲՀՀ - 220253215960000 ՀՀ դրամ AMD ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, ACBA-Credit AGRICOLE BANK, հասցե՝ Երևան, Բայրոնի փող. 1 Քաղաքացի Լուսինե Գևորգյան 091/301 631 (բջջ.), 010/731 926 (բն.)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее