«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կայացավ ընդդիմադիր ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի եղբոր՝ Արմեն Բաղդասրյանի «Իմպերիալ» հյուրանոցի 1 տարվա գործունեությանը նվիրված միջոցառումը: 5 հարկանի շքեղ հյուրանոցը գտնվում է Կորյունի փողոցում:
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկա չէր բանկետին:
Ներկա չէր նաեւ հյուրանոցի սեփականատեր Արմեն Բաղդասարյանը, ով աշխատակիցների խոսքերով՝ Հայաստանից բացակայում է: Փոխարենը ներկա էին տուրիստական գործակալությունների, դեսպանատների, նախարարությունների եւ մշակույթի որոշ ներկայացուցիչներ:
Արդեն ՕԵԿ նախագահին պատկանող «Երեւան» հեռուստաընկերությունը ուղիղ եթերով ցուցադրում էր արարողությունը:
Հյուրանոցի տնօրեն Խոսրով Խոսրովյանը, ով ի դեպ ՕԵԿ-ական է, «Ժամանակի» հետ զրույցում հրաժարվեց ասել, թե որքան ներդրում է կատարվել հյուրանոցի համար՝ հավելելով, որ իրենց գործունեությունը առաջ է գնում բավական արագ տեմպերով»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում