▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեւան TV»-ն կդառնա «Հ3».«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Աշնանային եթերաշրջանում «Օրինաց երկիր» կուսակցությունը պատրաստվում է ակտիվացնել ընդդիմություն դառնալուց հետո գնած «Երեւան TV» հեռուստաընկերությունը։ Առաջին քայլը հ/ը անվանումը փոխելն է լինելու: Այն այդուհետ կկոչվի «Հ3»: Հաջորդ քայլով ՕԵԿ-ականները պատրաստվում են ակտիվացնել հեռուստաընկերության քաղաքական բլոկը՝ ավելացնելով նոր քաղաքական-վերլուծական հաղորդումներ: Այս պահին քննարկվում են քաղաքական հաղորդումների ձեւաչափերը, սակայն դրանցից մեկն արդեն հայտնի է: Շաբաթը մեկ անգամ եթեր հեռարձակվող հաղորդումը վարելու է «Իրատես դե Ֆակտո» թերթի քաղաքական լրագրող Կարմեն Դավթյանը, իսկ հաղորդումը կոչվելու է «Կարմենի մոտ»:
Բացի հեռուստաընկերությունը ակտիվացնելուց՝ ՕԵԿ-ը պատրաստվում է օրաթերթ կամ պարբերական բացել, որը կխմբագրի «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Թումանյանը, ով իր ասուլիսների ժամանակ բազմիցս է հայտարարել, որ ինքը համակրում է եւ հարում ՕԵԿ-ին: Փորձելով մեդիադաշտում ամրապնդել իր դիրքերը՝ ՕԵԿ-ը պատրաստվում է առաջիկա համապետական ընտրություններին, իսկ թե որքանով կհաջողի, պարզ կդառնա առաջիկայում:
Ի դեպ, այս օրերին ՕԵԿ-ը նաեւ լրագրողների եւ օպերատորների ակտիվ փնտրտուքի մեջ է: Իսկ հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում հաստատվել է դերասան Արամ Հովհաննիսյանի՝ «Որոգայթի Զավենի» նշանակումը:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее