ՀՀԿ նիստի ավարտից հետո կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտարարել է, որ ՀՀ կառավարության կազմում տեղի են ունեցել հետեւյալ փոփոխությունները.
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրելյանին փոխարինեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:
Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանին փոխարինեց Յուրի Վարդանյանը, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին փոխարինեց Վահրամ Ավանեսյանը:
Մյուս նախարարները կշարունակեն պաշտոնավարել: