Երեկվա իրադարձություններից առաջին զգացողությունն այն էր, որ, այնուամենայնիվ, քաղաքականությունը պետք է փրկել արկածախնդրությունից…
Հետո հասկացա, որ սա ավելի վտանգավոր վիճակ է, քան կարելի է պատկերացնել…
Առհասարակ, պետության ներքին հավասարակշռությունն ապահովվում է քաղաքական ուժերի սթափության, լրջության, սկզբունքայնության, իսկ առավել առարկայորեն՝ քաղաքական համակարգի սինխրոն համագործակցության արդյունքում…
Երեկվա միջադեպով հիմնավորվեց, որ քաղաքական համակարգը, եթե ամբողջովին փլուզված չէ, ապա անհուսորեն գտնվում է փլուզման փուլում…
Ասպարեզում պետության ռեպրեսիվ ուժն էր ու Շանթի խենթությունը…
Ո´չ քաղաքականություն կար, ո´չ էլ քաղաքական ուժ…
Իրավիճակի դրամատիզմը կայանում է նրանում, իսկ ավելի ճիշտ՝ ցինիկ զավեշտը, որ քաղաքական ուժերն իրենց կամքով կամ ակամա հայտնվել են խաղից դուրս վիճակում՝ ձեռնպահ մնալով երկրում քաղաքական օրակարգ ձևավորել…
Ենթադրությունս գուցե չարագուշակ է, այդուհանդերձ, իմ կարծիքով սա անարխիզմի նախանշան է…որն ավարտվելու է առավել մեծ ողբերգությամբ…
Իսկ մենք լավ հայրենիքի մասին էինք երազում…
Երեկվա միջադեպը հիմնավորեց, որ քաղաքական համակարգը անհուսորեն փլուզման փուլում է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet