▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ երեկոյան առատ ձյուն է տեղացել հանրապետության տարբեր շրջաններում. «ՀԺ»

«Երեկ երեկոյան առատ ձյուն է տեղացել հանրապետության տարբեր շրջաններում, ինչը բարդ իրավիճակ է ստեղծել ավտոճանապարհների մի շարք հատվածներում: Մասնավորապես ականատեսների պնդմամբ, ուշ երեկոյան գրեթե անանցանելի էր դարձել Երևան-Սևան մայրուղու, այսպես կոչված «Չայնիի» հատվածը: Եթե Սևանից դեպի Երևան ուղևորվող մեքենաները կարողացել են զառիվայր իջնել, ապա Երևանից դեպի Սևան ուղևորվող մի քանի տասնյակ մեքենաներ, չկարողանալով հաղթահարել զառիվերը, կանգնած են մնացել ճամփեզրին:

 

Չնայած սրան ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ապրիլի 23-ի 23:00-ի դրությամբ «ՀՀ տարածքում, ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները»: Երևան-Սևան մայրուղու մասին որևէ հիշատակում չկա»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее