▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևի կառողջանանք միայն, երբ սովորենք գռեհկությունը տարբերել անկեղծությունից․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր հանգստից նոր լուսանկար է հրապարակել և գրել․

http://asekose.am/filemanager/uploads/Nazeni_Hovhannisyan_2.jpg

«Մենք բոլորս էլ կիսատ ենք «խոսում»... վախենալով դիմացինին խոցելուց, մինչև հասարակության մեզ՝ Լինչի դատաստանի ենթարկելը... դատել՝ առանց դատ ու դատաստան.., երբ հանգիստ չեն թողնում անգամ մահից հետո...

Երևի կառողջանանք միայն, երբ սովորենք գռեհկությունը տարբերել անկեղծությունից, ազատությունը՝ սանձարձակությունից, երբ կամաչենք այլանդակ ներքինից ու անծագում, անհայրենիք էությունից, ոչ թե սիրած մարդու հետ համբուրվելուց, կամ ծովում լողազգեստ հագնելուց, երբ ամոթը կլինի երեխային միայն մոր ուսերին թողնելը, գոռալը անհարկի ու մուննաթը, ու անընդհատ հեռավորության վրա ընտանիք «պահելը»...

մտքերս ահավոր շատ են, բայց ես էլ ձեզ պես վերջերս «կիսատ եմ» խոսում․.. երևի ոչ մեկի էլ պետք չի էս ամենը, չէ՞ որ յուրաքանչյուրն ի՛ր «ճիշտը» ունի...

#ինչիմանանք...

Հ.Գ. Լուսանկարն ինձ ուղղակի դուր եկավ, թեև թեմայից դուրս էր, պարզապես Երկինք կար մեջը, նույնիսկ վերելակում Երկինք կա, իսկ որոշ մարդկանց ուղեղում՝ անթափանց խավար ...»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее