▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում տեղի ունեցավ Fastex Meetup-ը, առաջիկայում կանցկացվի Գյումրիում և Վանաձորում

Երեկ Երևանի Մարիոթ հյուրանոցում և Fastexverse մետատիրույթում  ընթացավ Fastex Meetup-ը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր՝ տեխնոլոգիական վերջին միտումները, թվային աշխարհի նորություններն ու Web3-ի հնարավորությունները: 

Ասել, որ հանդիպումը հաջողված է՝ նշանակում է չասել ոչինչ. մի պահ բանախոսների և մասնակիցների հարցուպատասխան ֆորմատային քննարկումը կարծես թե դարձել էր դասախոսություն Web3 էկոհամակարգի, Fastex-ի նոր սերնդի բլոկչեյն լուծումների՝ Բահամութի, առաջին հայկական NFT հարթակի և թվային ակտիվների օրենսդրական ոլորտի մասին:

Շատերը, ֆիզիկապես հնարավորություն չունենալով ներկա գտնվելու, հանդիպմանը հետևում էին Fastexverse մետատիրույթում:

Քանի որ շատերի մոտ է հանդիպման այս ֆորմատը հետաքրքրություն առաջացրել Fastex ընկերությունը որոշում է կայացրել, որ այն կկրի շարունակական բնույթ և կանցկացվի Fastex meetup Գյումրիում՝ նոյեմբերի 3-ին, Վանաձորում՝ նոյեմբերի 10-ին և կրկին անգամ Երևանում՝ նոյեմբերի 17-ին: Այնուհետև կլինեն հանդիպումներ այլ երկրներում ևս:

Բոլոր նրանք ովքեր հնարավորություն չեն ունենա ֆիզիկապես ներկա գտնվելու կկարողանան մասնակցել հանդիպմանը Fastexverse մետատիրույթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее