▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում նման ձևավորում չկա. Գագա Ամատունին՝ սկանդալային լուսանկարի մասին

Նախօրեին համացանցում լայն տարածում գտավ մի լուսանկար, որը վերագրվեց մայրաքաղաքին: Ներկայացված էր այնպես, թե իբր դա Աբովյան փողոցի ամանորյա ձևավորումն է ու,բնականաբար, բազմաթիվ քննադատությունների ու մեկնաբանությունների առիթ դարձավ:

Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ նման ձևավորում Երևանում գոյություն չունի:

Նրա խոսքով՝

«Նույնիսկ ծիծաղելի է: Ես զարմանում եմ, որ մենք այնքան անգործ մարդիկ ունենք,  որ վերցնում են ինչ-որ նկարներ՝  ուրիշ երկրների վերաբերող, կամ ֆոտոմոնտաժ են անում ու ներկայացնում, թե դա Երևանում է: Ցավալի է, որ տարածողների մեջ անգամ դիզայներներ կան: Նմանատիպ ձևավորում Երևան քաղաքում չկա: Այն մարդիկ,  ովքեր մեծ երևակայություն ունեն, կարող են խելացի առաջարկներ անել, ոչ թե նման բաներ տարածել: Ինձ համար շատ տարօրինակ է: Ես առհասարակ նման բաների ուշադրություն չեմ դարձնում, քանի որ զավեշտալի է: ինչպե՞ս կարող է նման բան լինել Երևան քաղաքում: Լավ գործերը երբեք չեն նկատում, բայց իրականությանը չհամապատասխանող նկար են տարածում:  Յուրաքանչյուրն էլ կարող է ֆոտոմոնտաժ անել, բայց ինչ միտք ունի: Հաշվի առնենք, որ արտասահմանից էլ  մարդիկ կան, որ արդեն նկատել են լուսանկարը և նրանց համար էլ  զարմանալի կլինի, թե ինչպես կարող է Երևանում նման բան լինել»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք, որ բլոգեր Տիգրան Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ  նկարը տարածողը  ոմն Վարդան Կարապետյանն է, ով ընդհանրապես Հայաստանում չի ապրում և ներկայացրել է լուսանկարի օրիգինալը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее