16 երեխա, որոնք ժամանել էին «Մանկական Եվրատեսիլը» դիտելու նպատակով և շրջափակման պատճառով մնացել Երևանում, ավտոբուսով քիչ առաջ ժամանել են Ստեփանակերտ։
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է հաղորդավար Էրիկ Անթառանյանը՝ ներկայացնելով կադրեր երեխաների ժամանումից։
«Եվրատեսիլի հայտնի խմբից 16 երեխա կարողացան միավորվել իրենց ծնողներին»,- հայտնել է նա։