▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կինը կորոնավիրուսից մահացած հոր իրերը շենքի պատերին քսելով իջեցրել է, որ վարակի հարևաններին. ահազանգ

Լուսինե Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Ես խնդրում եմ բոլոր պատկան մարմիններին անդրադառնալ այս հարցին, հարևանիս հայրն է գիշերը մահացել կոռոնավիրուսից, ամբողջ գիշեր մինչ այս պահը այդ աղջիկը գոռացել է, որ հարևանները անտարբեր են, վիրավորել է նրանց վերջին բառերով՝ ամեն կերպ խաթարելով մի ամբողջ 90 բնակարանոց շենքի հանգիստը։ Մեր շենքի հարկերում չկան լուսամուտներ, այսինքն կա օդափոխության խնդիր, լուսադեմին այս կինը իր մահացած հոր անկողնային պարագաները հանել և դրել է հարկում, հետո պատերին քսելով իջացրել, ու հարևաններից մեկի հարցին, թե ինչ է անում, պատասխանել է, որ լավ է անում։

Նրա կողմից ամբողջ գիշեր հնչել են հարևանների կյանքին ու առողջությանը սպառնացող գոռոցներ, ահաբեկումներ, որ այսւոհետ չի թողնելու մենք հանգիստ քնենք, հանգիստ ապրենք, քանի որ անտարբեր ենք եղել, սակայն նախօրոք տեղեկացված ենք եղել, որ շփում չլինի նրանց հետ, քանզի հիվանդներից մեկը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է, մյուս երկուսը տանը, որոնցից մեկը՝ հայրը, մահամերձ էր։ Նաև հեռախոսով ահաբեկում էր, որ չի ստորագրելու, որ հայրը կոռոնավիրուսից է մահացել, ու բերելու է դին տուն, որ ինքն իր ձեռքով հուղարկավորի։ Շենքով դիմել ենք ոստիկանություն, սակայն անընդունելի ենք համարում մարդկանց կյանքին ու առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը։ Կասկածում ենք, որ կնոջ մոտ առկա են հոգեկան շեղումներ։
Ստորև մի քանի օր անկողնային պառկած հանգուցյալի պարագաների մի մասն է, որոնք պատերին քսելով դուստրը իջացրել է ներքև։

Խնդրում եմ մաքսիմալ տարածել՝ մեր շենքը ձեր օգնության կարիքն ունի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее