Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Երեւանում տեսախցիկը ֆիքսել է կատվին խեղդող «մարդու» դաժան պահվածքը։
Տեսանյութը տարածվել է հոկտեմբերի 24-ի երեկոյան եւ, ըստ տեղեկությունների, նկարահանվել է այսօր՝ Երեւանի կենտրոնում։ Տեսանյութում, որը տպավորվող մարդիկ ավելի լավ է չդիտեն, երիտասարդ տղամարդը կատվի ձագը ձեռքին գնում է բակով։ Քայլելիս նա մի ձեռքով խեղդում է ու անշունչ մարմինը թողնում է ճանապարհին։
Ավելորդ է ասել, որ նման վարքագիծը ակնհայտորեն վկայում է սադիստական հակումների մասին, եւ նման «թերմարդը» վտանգ է ներկայացնում հասարակության, առնվազն՝ երեխաների համար:
Ոստիկանությունը դեռ հրապարակայնորեն չի արձագանքել տղամարդու վտանգավոր պահվածքի մասին հաղորդագրությանը, այս հրապարակումը նույնպես ազդանշան է։
Աղբյուրն՝ այստեղ