YerevanNews.am-ը գրում է, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն, այսօր, անդրադառնալով Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպերին և ոստիկանների պահվածքին, նշեց, որ ինքը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ ոստիկանները գործել են օրենքից դուրս:
Անդրադառնալով ակտիվիստի պարանոցին հպված ոստիկանին, նշեց, որ ոստիկանի պնդմամբ ինքը նման բան չի արել: Ըստ Օսիպյանի` այդ ժամանակ փորձել են ոստիկանի ուսադիրները պոկել և նա էլ առաջ է եկել` ինչն էլ պատճառ է հանդիսացել նման խոսակցությունների համար:
Վալերի Օսիպյանը նշել է, թե չի տիրապետում այն տեղեկատվությանը, որ ոստիկանների կողմից հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ և խոստացել է տեսանյութերն ունենալու դեպքում անպայման անդրադառնալ դրան, իսկ եթե նրանցում նկատվեն նման դեպքեր` ոստիկաններն անպայման կպատժվեն: