Blognews.am-ը գրում է, որ լուսանկարել է Երևանի ոճային տղաներին: Նրանք ոճային են և իրարից շատ տարբեր, հետևում են նորաձևությանը, բայց տաբուներ չունեն: Ովքե՞ր են նրանց ոգեշնչում, ինչպե՞ս են ընտրել իրենց ոճը և ինչպե՞ս է հասարակությունը ընդունում նրանց:
Այնպես չէ, որ ներկայիս ոճին գալու համար, ես ինչ որ բլոգգերների եմ հետևել, որ ինչ-որ մի բան ստանամ: Մորուքը մեզ մոտ թրենդ դարձավ. ինչ դուրս գալիս է այն էլ անում եմ:
Մորուքը հիմա շատ ոճային է, ինձ համ հարմար է, համ կարծում եմ՝ սազում է: Չեմ սափրվում, բայց նորմալ տեսքի բերելն ավելի դժվար է, բայց ինձ դուր է գալիս:
Մարմնիս վրա բոլոր դաջվածքները իմաստ ունեն, ես չեմ ընդունում որ կարելի է միայն տեսքի համար ինչ-որ բան անել, քանի որ ուշ թե շուտ կհոգնես: Ունեմ դաջվածներ, որոնց իրականացման համար մտածել եմ երկու-երեք տարի, իսկ կան, որ մտածել եմ տասնհինգ րոպե:
Չկա այնպիսի հագուստ, որ ես չեմ սիրում և չեմ կրի, առօրյայում հագնում եմ ջինս, շապիկ, բոթասներ, եթե ինչ որ հանդիպում կա՝ փողկապ, վերաշապիկ: Քանի որ իմ աշխատանքը ինձ չի պարտադրում հագուստ, ես կարողանում եմ ազատ հագնվել:
Վզնոց, թևնոցներ սիրում եմ, մատանի, ականջող չեմ սիրում: Գլխարկ սիրում եմ, ձեռնոց չեմ սիրում, բայց ստիպված եմ կրել, քանի որ մոտոյ եմ քշում:
Սկսել եմ քշել, դրա հանդեպ սերն էլ մանկուց է եկել, իսկ այս տարի արդեն գնեցի, քանի որ շատ եմ սիրում: Իրականում այն վտանգավոր բան է, բայց կարծում եմ՝ մարդուց էլ է գալիս:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում