▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի երկնքում նկատվել է անհայտ թռչող կլոր օբյեկտ

Արարատյան դաշտում վերջապես տաք օդի հոսանքի ներթափանցումն, ինչպես նաև մառախուղի գոտու ու լճացած սառի օդի թուլացումը  թույլ են տալիս, որ   Երևանի երկնքում  արևը նկատելի լինի: 

Այս փաստը շատերի համար հումորային գրառումների տեղիք է տվել:

«Էրևանի երկնքում շարունակում է սավառնել անհայտ թռչող կլոր օբյեկտ: Որոշ քաղաքացիների մարմնի վրա ցաներ են դուրս տվել, մեզ լքում են մայթերի, բակերի և ճանապարհների սառույցները: Տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության պայմաններում»,-գրել է Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը  երեկ տեղեկացրել էր. «Վերջին 40 օրվա մեջ Արարատյան դաշտում և Երևանում շաբաթ օրը՝  ցերեկը ջերմաստիճանը մոտեցավ 0-ին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее