«Հուլիսի 14-27-ը Երևանում տեղի է ունենալու Ֆուտբոլային Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը: Այդ ամենը Երևանը դարձնելու Եվրոպայի ֆուտբոլային մայրաքաղաքաղ»,-ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ նշել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյան:
Հիշեցնենք, որ ավելի վաղը՝ Եվրոպայի հրապարակում՝ Եվրոպայի առաջնությունից 100 օր առաջ, տրվել էր հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը: Արթուր Վանեցյանն ասել, որ 100 օր անց Երևանը դառնալու է Եվրոպայի ֆուտբոլային մայրաքաղաքը։ «Մարզչական որևէ փոփոխություն չի սպասվում, որովհետև արդյունքի համար ժամանակ է պետք։ Վաստահ եմ, որ Երևանը բարձր մակարդակով է կազմակերպելու այս միջոցառումները»։
Կարդացեք նաև՝ Արթուր Վանեցյանը գնդակներ է բաժանել Հյուսիսային պողոտայում