▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեք չեմ հաստատել իմ ու Ռիչարդի մասին շրջանառվող լուրերի իսկությունը. Լիկա Սալմանյան

Life.Panorama.am-ը  գրում է, որ Լիկա Սալմանյանը հեռուստադիտողին ծանոթ է «Հարազատ թշնամի» հեռուստասերիալից՝ Էմկայի կերպարով: Դերասանուհին պատասխանել է Հայաստանից մեկնելու, նոր առաջարկների, իր անվան շուրջ շրջանառվող թեժ խոսակցությունների, մանկության երազանքի և սիրո մասին հարցերին:

Ձեր մասնակցությամբ սերիալն օրեր առաջ ավարտվեց: Այժմ ինչո՞վ եք զբաղված, նոր առաջարկներ չունե՞ք:

Այժմ հանգստանում եմ: Առաջարկներ կան, բայց՝ ոչ սերիալային: Չեմ փորձում մտածել որևէ առաջարկի մասին, քանի որ մեկնում եմ։

Իսկ ի՞նչ առաջարկներ են ոչ սերիալային առաջարկները:

Դեռ չեմ ցանկանա փակագծերը բացել։

Իսկ կասե՞ք, թե ուր եք մեկնում, ի՞նչ նպատակով, որքան ժամանակով:

Մեկնում եմ Ուկրաինա՝ մայրիկիս մոտ: Դեռ չեմ որոշել՝ որքան ժամանակով: Եթե ինձ հետաքրքրող առաջարկներ լինեն, կվերադառնամ:

Հնարավո՞ր է Ձեզ տեսնենք այլ սերիալներում, գուցե՝ այլ հեռուստաալիքում:

Այո, իհարկե, ինչո՞ւ ոչ: Եթե լինեն ինձ հետաքրքրող առաջարկներ, կտեսնեք ինձ նորից սերիալում:

Լիկա, եթե չեմ սխալվում, դպրոցը դեռ չավարտած մտաք այս աշխարհ, ազատ ժամանակի խնդիր ունեցաք: Մասնագիտական որակավորման մասին չե՞ք մտածում:

Բնականաբար, մտածել եմ ուսում ստանալու մասին, շատ եմ ցանկանում: Բայց դեռ ժամանակը չէ:

Ինչո՞ւ:

Ուսման համար պետք է լիովին ազատ լինեմ, չեմ ուզում կիսատ-պռատ սովորել:

Ձեր մանկության երազանքը դերասանուհի դառնա՞լն է եղել:

Հավատացեք, երբեք այս բնագավառում ինձ չեմ պատկերացրել: Փոքր ժամանակ երազում էի բժշկուհի դառնալ: Մինչ սերիալում հայտնվելը՝ որոշել էի մանկությանս երազանքն իրագրործել։ Սովորում եմ Բժշկական քոլեջում, սակայն ժամանակի հետ որոշումներն ու ցանկությունները փոխվում են:

Շատերը քննադատաբար են մոտենում, երբ էկրաններին տեսնում են Թատերական ինստիտուտը չավարտած մարդու: Շա՞տ եք բախվել այդ խնդրին:

Դեպքեր լինում են: Սակայն պատահում է նաև, որ մարդիկ զարմանքով են վերաբերում այն փաստին, որ չունեմ թատերական կրթություն: Հավանաբար, նման տպավորություն ստացած չեն լինում:

Իսկ Ձեր խաղընկեր պրոֆեսիոնալ դերասաններն ինչպե՞ս են ընդունում էկրանին միասին երևալու հանգամանքը: Անդրկուլիսյան խնդիրներ, տարրաձայնություններ առաջանո՞ւմ են:

Համենայնդեպս, ինձ հետ կապված որևէ խնդիր չեմ զգացել: Միշտ փորձել են ինձ օգնել, ուղղել, ինչի համար շատ շնորհակալ եմ:

Ձեզ ի՞նչը գրավեց դերասանի մասնագիտության մեջ:

Կարծեք թե իմ «ափսեում» լինեմ:

Իսկ ճանաչումն ի՞նչ ավելացրեց Ձեր կյանքում:

Միանշանակ պատասխան տալ չեմ կարող: Այն ունի իր և՛ լավ, և՛ վատ կողմերը: Վատն այն է, որ հանգիստն է պակասել: Հայտնիությունը մի քիչ պարտադրող է ու հնարավո չէ մի ֆորմատի մեջ ապրել:

Ձեր ապագան հենց այս ոլորտում էլ տեսնո՞ւմ եք:

Փորձում եմ տեսնել… Եթե որոշողը ես լինեմ, այո՛, քանի որ ես դեռ երկար ճանապարհ ու անելիք ունեմ այստեղ:

Ձեր փոխարեն ուրիշ ո՞վ պետք է որոշի:

Ոչ թե իմ փոխարեն պետք է որոշեն, այլ կյանքը լի է անակնկալներով: Չեմ փորձում միանշանակ որոշումներ կայացնել:

Որքան հասկանում եմ, ընտանիք-կարիերա ընտրության դեպքում ընտանիքը կհաղթի:

Անկասկած: Եթե իմ ապագա ամուսինը չցանկանա, որ լինեմ էկրաններին, ապա այդպես էլ կանեմ, քանի որ կարծում եմ, ընտանիքն ավելի կարևոր է: Չէ՞ որ, եթե անձնական կյանքումդ ինչ-որ բան այն չէ, այն ամեն տեղ իրենն ասում է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее