▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեյի հետ` Ադրբեջան պետություն չկար. Փաշինյանն՝ Ալիևին

Եթե նախագահ Ալիեւն ուզում է խորանալ պատմության մեջ, ապա ես կարող եմ հիշեցնել նրան, որ հայոց թագավոր Տիգրան Մեծի ժամանակներում Հարավային Կովկասում Ադրբեջան անվանումով երկիր գոյություն չի ունեցել։ Այս մասին Մյունխենյան անվտանգության համաժողովում Ղարաբաղի շուրջ բանավեճի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա հայտարարությունը հետեւեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընդարձակ ելույթին, որը ներկայացրեց, իր կարծիքով, «պատմական փաստեր այն մասին, որ Ղարաբաղը բնիկ ադրբեջանական տարածք է»։

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ չարժի խորանալ պատմության մեջ, քանի որ ոչ միայն մեր թվարկությունից առաջ, այլ նաեւ առավել ուշ ժամանակաշրջանում ադրբեջանական ժողովուրդ Կովկասում գոյություն չուներ։ «Պատմականորեն այստեղ ապրել են հայեր, վրացիներ, սակայն ոչ ադրբեջանցիներ»,- հավելեց նա։ Փաշինյանը հիշեցրեց, որ Ղարաբաղի հանձնումն Ադրբեջանին եղել է Իոսիֆ Ստալինի անձնական նախաձեռնությունը՝ Աթաթյուրքի եւ Լենինի դավադրության շրջանակներում։ «Ղարաբաղը երբեք անխկախ Ադրբեջանի մաս չի եղել»,- հիշեցրեց նա։

Դիտեք նաև՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ Արցախի հարցի վերաբերյալ քննարկումն՝ ամբողջությամբ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее