▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ Շումախերը լսում է կնոջ ու երեխաների ձայները, արտասվում է

Իտալացի լրագրող Անտոնիո Բոսելլին  իր միկրոբլոգում անդրադարձել է «Ֆորմուլա 1»-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի առողջական վիճակին` գրելով հետևյալը.

«Իմ ընկեր ու գործընկեր Ջորջո Տերուցցին պատմել է, որ Շումին արտասվում է, երբ լսում է կնոջ ու երեխաների ձայնը: Թվում է, որ դա ցավալի նորություն է, սակայն դա վկայում է այն մասին, որ նա կյանք է վերադառնում»:

Հիշեցնենք, որ Ֆորմուլա 1-ի 44-ամյա լեգենդը ֆրանսիական Մերիբելում դահուկավազքի ժամանակ ընկել էր և գլխով հարվածել քարին: Ավտոարշավորդը սաղավարտով է եղել, բայց այն չի օգնել: Մոտ 6 ամիս Շումախերը կոմայի մեջ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее