▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ հասնենք նրան, որ ամեն մարդ իր գործն անի ու հենց այդ գործի դիմաց վարձատրվի, այս «շիլա-շփոթը» կսկսի վերանալ. Նելլի Խերանյան

Life.panorama.am-ը գրում է, որ  իր այսօրվա զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստուհի Նելլի Խերանյանն է: Դերասանուհի, ով երբեք չի տրվում էմոցիաներին, լուրջ է, հավասարակշռված ու սկզբունքային: Իր իսկ խոսքերով՝ հիասթափություններից խուսափելու լավագույն մեթոդն է ընտրել: Մեր զրույցը ստեղծագործական, անձնական և տոնական անցուդարձի շուրջ է:

-Ինչպե՞ս եք եզրափակում տարին:

-2014 թվականն ինձ համար կարևոր էր նրանով, որ, վերջապես, կյանքի կոչեցինք «Ռիչարդ երրորդ»-ի բեմադրությունը: Առաջին անգամ էի Արթուր Սահակյանի հետ աշխատում և շատ ուրախ եմ մեր համագործակցության համար: Սակայն 2014 թվականն այնքան էլ հարթ տարի չէր. մեծ ուրախություններ քիչ եղան, «քնած» տարի էր: Հուսամ, հաջորդ տարին այդպես չի լինի: Ես սիրում եմ, երբ նորություններ կան, անընդհատ գործընթացի մեջ ես, առաջխաղացումներ ու սպասելիքներ ես ունենում: Իսկ այս տարին այդ առումով լուռ էր:

-Լուռ էր, քանի որ Ձեզ չհանդիպեցի՞նք էկրաններին:

-Ճիշտն ասած՝ ոչ: Խոսքս իմ ու Տիգրանի մի շատ հետաքրքիր ձեռնարկի մասին է, բայց այդ մասին հիմա փակագծեր չեմ բացի: Հուսամ, եկող տարի ամեն ինչ լավ կընթանա և այդ մասին կկարողանամ բացահայտ խոսել: Հավատում եմ, որ մյուս տարի անակնկալս կստացվի և ավելի նպաստավոր գործընթաց կսկսեմ իմ կյանքում:

-Հեռուստադիտողը սովոր է Ձեզ և Ձեր ամուսնուն՝ Տիգրան Ներսիսյանին, էկրաններին միասին տեսնել, ֆիլմերում, սերիալներում համատեղ եք ներկայանում: Դա Ձե՞ր պահանջն է:

-Ոչ, ոչ, ուղղակի այդպես ստացվում է: Գիտեք, մեր մասնագիտության մեջ վատ բաներից մեկն այն է, որ մեծամասամբ դու չես ընտրում, այլ քեզ են ընտրում: Օրինակ, վերջին սերիալում, որտեղ աշխատել եմ, միայն ես եմ եղել: Բայց ասեմ, որ ես սիրում եմ Տիգրանի հետ աշխատել, որովհետև մասնագիտական առումով միմյանց սովոր ենք, երկար տարիների խաղընկերներ ենք և միմյանց հասկանում ենք կես բառից: Միշտ էլ հաճելի է, որ աշխատում ես մեկի հետ, ում լավ ճանաչում ես գործի մեջ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее