Երբ Գերմանիան հարձակվել է Ռուսաստանի վրա, երկար ժամանակ ԽՍՀՄ առաջնորդ Ստալինի գտնվելու վայրը չեն իմացել։ Այս մասին մայիսի 5-ին, Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բոլորս հետահայաց այն պատկերացումն ունենք, որ Ստալինը հոգեբանորեն ամենապատրաստված վիճակում էր։ Երբ որ փնտրում են, իրեն գտնում են կեցավայրում, հատակին բերանքսիվայր պառկած։ Սկզբում մտածում են, թե վատացել է, մահացել է, անշարժ վիճակում պառկած էր: Մանրամասները չեմ պատմում՝ ինչքան ժամանակ մտածում էին՝ ներս մտնել, թե՝ ոչ։ Բայց Ստալինը ողջ-առողջ էր։ Պատերազմը սկսելու լուրը քանդել է իրեն, որովհետեւ նոր պայմանագիր էր ստորագրել եւ իր ամբողջ հաշվարկն այն էր, որ պատերազմ Գերմանիայի հետ չի լինելու։ Ըստ վկայությունների՝ նա երեք օր բերանքսիվայր պառկած է եղել մինչեւ համոզել են՝ դու ես այդ վիճակում, բա մենք ի՞նչ վիճակում ենք, վեր կաց, ինչ-որ մի բան պետք է անեն»,- նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։