▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ անեկդոտը կիսով չափ իրականություն է դառնում. Վարչապետի տան գունավոր շատրվանը

Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, շատերը կատակեցին, թե «ԱԺ արդեն նախկին նախագահն իր պառլամենտատիպ տունը քանդելու է  ու կառավարության շենքի մակետով առանձնատուն սարքի»` նկատի ունենալով Մոնումենտում գտնվող առանձնատունը, որը բոլորը նմանեցնում են խորհրդարանի շենքին: 

Հայտնի է, որ անեկդոտները հաճախ ծնվում են իրականությունից, փաստորեն` լինում են  նաև դեպքեր, երբ անեկդոտներն են «ծնունդ տալիս» իրականությանը:  

Ըստ Asekose.am-ի, իր աշխատավայրի ոճի ու տիպի առանձնատան հանդեպ սեր ունեցող Հովիկ Աբրահամյանի համար  «գտնվել է  բավականին յուրօրինակ լուծում»` Մոնումենտում գտնվող առանձնատան բակը նմանեցնելով կառավարության շենքին հարակից Հանրապետության հրապարակին: 

Երբ բացվում են մեծ առանձնատան հսկա դարպասները` վարչապետի տուն այցելողներին դիմավորում  են բակում կառուցված գունավոր շատրվանները, որոնք, ասում են` նաև պարում ու երգում են. մի խոսքով` ճիշտ Հանրապետության հրապարակի երգող շատրվանների պես:

Ըստ ասեկոսեների, ջրային այդ յուրահատուկ ավազանի պատրաստման  համար ծախսվել է տասնյակ հազարավոր դոլարներ, սակայն «մտահոգիչն» ամենևին էլ դա չէ: Խնդիրն այն է, որ գունավոր շատրվանների պատճառով` Հովիկ Աբրահամյանի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե նա աշխատավայրում է օր ու գիշեր, ինչից նա կարող է հոգնել...իսկ վարչապետի հոգնած լինելը ևս մեկ հոգս է Հայաստանի համար:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее