wedding.am-ը գրում է. Անցել է ավելի քան 4 տարի այն ժամանակներից, ինչ Լարրի Ռեգսդեյլը պլանավորում էր ամուսնության առաջարկ անելի իր սիրելի Քելսիին: Սակայն հարբած վարորդը խանգարեց նրա պլաններին, սակայն զույգը ամեն դեպքում կարողացավ ունենալ երազային հարսանիք` Դիսնեյլենդում:
2010 թվականի մարտին Լարրին ուղևորվում էր Քելսիի մոտ, որպեսզի նրան ամուսնության առաջարկ անելու, երբ նրա մեքենայի մեջ մխրճվեց հարբած վարորդը:
Լարրին, ով խոստումնալից մարզիկ էր, ստացավ ծանր վնասվածքներ և մի քանի ամիս շարունակ գտնվում էր կոմայի մեջ: Նրա սիրելին տեղավորվեց աշխատանքի այն նույն հիվանդանոցում, որտեղ Լարրին բուժում էր ստանում, որպեսզի կարողանա նրան ավելի մոտ գտնվել:
Եվ ահա, 2013-ի օգոստոսին աղջիկը վերջապես ստացավ երկար սպասված ամուսնության առաջարկը: Դրանից հետո նրանք համացանցով խնդրեցին օգնել իրենց, որպեսզի կարողանան կազմակերպել իրենց երազանքի հարսանիքը Դիսնեյլենդում: