Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով դատավարությունը Henaran.am-ի փոխանցմամբ մեկ ժամ ուշացումով է սկսվել: Նիստերի քարտուղարը հայտարարել է, որ ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը ուշանում է:
«Պաշտպան Սիրունյան, կարծում եմ վատ բան չի եղել»,-հարցրել է դատավոր Գագիկ Պողոսյանը:
«Եղել ա, մեքենաս եմ խփել»,-պատասխանել է Սիրունյանը:
«Ցավում եմ»,-ասել է դատավորն ու սկսել նիստը: