Henaran.am-ի փոխանցմամբ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությունը, որի ժամանակ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Ավետիսյանը ներկայացրել է մի քանի միջնորդություններ, որոնք եղել են դատաբժշկակական, դատաձգաբանական կարգի:
Սակայն նա ներողություն է խնդրել ամբաստանյալներից և դատարանին միջնորդել` նշանակել դատահոգեբանական փորձաքննություն:
Ըստ պաշտպանի, նրանք գուցե անմեղսունակ են: Իսկ պաշտպանին նման կասկածի առիթ է տվել Էպոստագետ Վարդան Սեդրակյանի այն հայտարարությունները, թե ինքը Հայաստանի չորրորդ նախագահն է լինելու եւ երեք նախկին նախագահներին նշանակելու է խորհրդականներ: