Հունիսի 15-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Երևանի պետական համալսարանի շրջանավարտներին նվիրված միջոցառումն էր, որին ներկա է գտնվել Նիկոլ Փաշինյանը։ Համախմբման անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը գտնում է, որ Փաշինյանի և ԵՊՀ ներկայիս ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից մտածված և խորամանկ գործարք էր, որից տեղյակ չէին անգամ ԵՊՀ դասախոսներից շատերը։
«Ոմանք անակնկալի են եկել, նրա թիկնազորին այնտեղ տեսնելով` թողել գնացել են, որոշներն էլ արդեն դահլիճում են տեսել։ Այդ քայլով ուզում էին ցույց տալ, որ ԵՊՀ-ն իբր ընդունում է Նիկոլ Փաշինյանին, բայց ԵՊՀ գիտական խորհուրդը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո պահանջել է նրա հրաժարականը։ Հովհաննես Հովհաննիսյանին բերելով և կարգելով ԵՊՀ ռեկտոր` Փաշինյանը փորձում է այդպիսով համալսարանն իրեն ենթարկի, ավարտական երեկոյին նրա գալը դրան միտված քայլերից էր։ Խորամանակ գործարքի արդյունքում հասարակությանը մատուցվում է, թե Փաշինյանը լեգիտիմ է ԵՊՀ֊ի համար։
Կարելի է ասել, որ սա ռեկտորի շնորհակալությունն էր նշանակման համար, քանի որ մեկ մարդու համար կատարվեց ԵՊՀ կանոնադրության փոփոխություն` նվազեցնելով գիտական աստիճանի և կոչման հետ կապված նշաձողերը։
ԵՊՀ-ն երբեք չի կարող ընդունել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,- նշում է նա։ Սողոմոնյանի խոսքով` համալսարանը տարբեր հոգեբանական ճնշումների տակ է, սրանից ավելի քաղաքականացվածություն ուրիշ էլ որտե՞ղ կարելի է տեսնել։
Մանրամասն` տեսանյութում