Երևանի ավագանու ընրություններին առաջադրված կուսակցությունների մի մասը դեռ չի շտապում գնահատականներ տալ ընտրությունների արդյունքերի վերաբերյալ: ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը տեղեկացրեց, որ Դաշնակցությունն իր գնահատականների վերաբերյալ կամ ավելի ուշ հայտարարություն կտարածի, կամ մամուլի ասուլիս կհրավիրի:
Այս պահի դրությամբ լռում և գնահատականով դեռ հանդես չեն գալիս նաև ԲՀԿ, ՕԵԿ և «Առաքելություն» կուսակցությունները:
Իսկ ավելի վաղ իրենց գնահատականներն են հայտնել ՀԱԿ-ն ու «Բարև Երևան» դաշինքը:
ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր, որ «խայտառակ» ընտրախախտումները համատարած էին ամբողջ քաղաքում:
Իսկ «Բարև Երևանն» էլ հայտնել է, որ մտադիր է դիմել իրավապահ մարմիններին` մի շարք ընտրատեղամասերում պահանջելով քվեների վերահաշվարկ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԿԸՀ նախնական տվյալներով, Երևանի ավագանու ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ն, որը ստացել է 235. 512 ձայն` ընտրողների քվեների 55,89 տոկոսը:
Երկրորդ տեղում ԲՀԿ-ն է` 97.189 ձայնով (23,07 տոկոս), iսկ «Բարև, Երևան» դաշինքը ստացել է 35. 732 ձայն (8,48 տոկոս):
ՀԱԿ-ը (4,39 տոկոս (18499) , ՀՅԴ-ն (3,79 տոկոս (15999), ՕԵԿ-ն (3,74 տոկոս (15733) ու «Առաքելությունը» (0,64 տոկոս (2692) ներկայացված չեն լինի Երևանի ավագանիում: