▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտանիքս կյանքիս իմաստն է. Յանա Դանիելյան

Life.panorama.am-ը գրում է, որ  այսօրվա զրուցակիցն է հեռուստահաղրոդավարուհի Յանա Դանիելյանը, ով մեզ հետ զրույցում պատմեց վերջին տարիներին աշխատավայրերի փոփոխության, դերասանական արվեստում ձեռք բերած փորձի, ամուսնու նկատմամբ սիրո և ընտանիքի կարևորության մասին:
-Յանա, դուք այն հաղորդավարուհիներից եք, ում հեռուստադիտողը հասցրել է տեսնելհեռուստատեսային տարբեր ժանրերում: Հիմա դարձյալ վերադարձել եք «Ինչ եփել այսօր»ծրագիր: Հետաքրքիր է՝ խոհանոցն էր Ձեզ հարազա՞տ, թե աշխատանքային պայմաններնեն հարմար:
-Այո, այսօր ես կրկին հադես եմ գալիս «Ինչ եփել այսօր» ծրագրում: Պետք է նկատեմ, որ այսքան ժամանակ իմ մասնակցությամբ ցանկացած ծրագրի մոտեցել եմ մեծ պատասխանատվությամբ, ինձ համար նշանակություն չի ունեցել նախագծերի ժանրային տարբերությունները: Իսկ հիմա դարձյալ վերադարձա այս ծրագիր, քանի որ նախ՝ իմ աշխատանքային թիմն է շատ լավը (ինձ համար շատ կարևոր է ստեղծագործական և նկարահանող խումբը, քանի որ դա լավ աշխատանքային արդյունքի հիմքն է), երկրորդч այս աշխատանքը ինձ հարմար է թե ֆինանսական, և թե ժամային առումով, ու բացի սրանք, ես իսկապես խոհանոց շատ եմ սիրում:
-Հաճա՞խ եք Ձեր ամուսնու և դստեր համար հետաքրքիր ուտեստներ պատրաստում, թե ողջէներգիան հաղորդմանը ծախսելուց հետո ոգևորվածությունը կորում է Ձեր խոհանոցումստեղծագործելու համար:
-Միշտ եմ ամուսնուս և դստերս համար համեղ ուտեստներ պատրաստում: Ես չեմ սիրում կրկնվել, շատ հաճախ եմ նոր ուտեստներ հրամցնում թե ընտանիքիս, և թե հյուրերիս:
-Յանա հեռուստասերիալներում ևս հեռուստադիտողը հանդիպել է Ձեզ, հետաքրքիր է այսոլորտում նոր առաջարկներ չկա՞ն:
-Իհարկե, առաջարկներ միշտ կան, պարզապես դրանք ընդունելու հարցում հաճախ անհամապատասխանություններ կարող են առաջանալ՝ կապված իմ ժամանակի սղության, և առաջարկվող, բայց ինձ չհամապատասխանող դերերի հետ: Առաջիկայում հետաքրքիր դերեր մարմնավորելուց միգուցե չհրաժարվեմ:
-Դուք կարծես թե չեք խուսափում հեռուստասերիալներում խաղալ: Ձեզ հետաքրքի՞ր է դերասանական արվեստը:
-Նախ պետք է նշեմ, որ ես դերասանուհի չեմ, և մի քանի դերեր կերտելով, կարծում եմ, դերասանուհի չեն դառնում, բայց փաստը մնում է փաստ, որ ես խաղացել եմ մի քանի սերիալներում, ինչը ինձ համար նորություն էր, շատ մեծ փորձ, այն մի ուրիշ աշխարհ էր, որում  ես ինձ լավ էի զգում ու ամենակարևորը՝ հետաքրքիր էր:
-Ունեք փոքրիկ դուստր, բայց միաժամանակ նաև ապրում եք ակտիվ աշխատանքայինկյանքով:Կարողանո՞ւմ եք արդյոք անհրաժեշտ ժամանակ տրամադրել նրան:
-Իհարկե, անկախ նրանից, թե որքան զբաղված կլինեմ, իմ Ադելի և իմ Սուրոյի համար ես միշտ ժամանակ ունեմ: Իմ ընտանիքը կյանքիս իմաստն է և իմ շարժիչ ուժը: Ես ապրում եմ ընտանիքիս համար և անում եմ ամեն ինչ իմ ընատնիքի համար:
-Յանա, շատերը կարծում են, որ դուք և Սուրենը կարծես դեռ նորաթուխ սիրահարներլինեք, ինչպե՞ս եք կարողանում պահպանել այդ կարծիքը, կկիսվե՞ք երջանկության Ձերբանաձևով:
-Շնորհակալ եմ նման կարծիքի համար: Ոչ մի գաղտնիք ու հատուկ բանաձև չկա, ուղղակի մենք սիրում ենք իրար և երբևիցե ուշադրություն էլ չենք դարձրել կողքից հնչող կարծիքներին: Մենք երբևէ միմյանց չենք սիրել հանրության համար, մենք ուղղակի շատ ենք սիրում իրար, հասկանում, պահում և փայփայում միմյանց: Շատ կարևոր է հասկանալ և ընդունել այն, որ բացի ամուսիններ լինելուց նաև պետք է մտերիմ ընկերներ լինել և կարողանալ ճիշտ ժամանակին ճիշտ խորհուրդ տալ և ճիշտ խորհուրդ լսել: Վերջիվերջո ապրում ենք մի կյանք, պետք  է գնահատենք այն ժամանակը, որ յուրաքանչյուրիս է տրված և եթե սիրում ես, միանշանակ ուզում ես սիրածդ էակի համար ամեն մի օրը յուրահատուկ, գեղեցիկ և անմոռանալի դարձնել:

Life.panorama.am-ը գրում է, որ  այսօրվա զրուցակիցն է հեռուստահաղրոդավարուհի Յանա Դանիելյանը, ով մեզ հետ զրույցում պատմեց վերջին տարիներին աշխատավայրերի փոփոխության, դերասանական արվեստում ձեռք բերած փորձի, ամուսնու նկատմամբ սիրո և ընտանիքի կարևորության մասին:

-Յանա, դուք այն հաղորդավարուհիներից եք, ում հեռուստադիտողը հասցրել է տեսնելհեռուստատեսային տարբեր ժանրերում: Հիմա դարձյալ վերադարձել եք «Ինչ եփել այսօր»ծրագիր: Հետաքրքիր է՝ խոհանոցն էր Ձեզ հարազա՞տ, թե աշխատանքային պայմաններնեն հարմար:

-Այո, այսօր ես կրկին հադես եմ գալիս «Ինչ եփել այսօր» ծրագրում: Պետք է նկատեմ, որ այսքան ժամանակ իմ մասնակցությամբ ցանկացած ծրագրի մոտեցել եմ մեծ պատասխանատվությամբ, ինձ համար նշանակություն չի ունեցել նախագծերի ժանրային տարբերությունները: Իսկ հիմա դարձյալ վերադարձա այս ծրագիր, քանի որ նախ՝ իմ աշխատանքային թիմն է շատ լավը (ինձ համար շատ կարևոր է ստեղծագործական և նկարահանող խումբը, քանի որ դա լավ աշխատանքային արդյունքի հիմքն է), երկրորդч այս աշխատանքը ինձ հարմար է թե ֆինանսական, և թե ժամային առումով, ու բացի սրանք, ես իսկապես խոհանոց շատ եմ սիրում:

-Հաճա՞խ եք Ձեր ամուսնու և դստեր համար հետաքրքիր ուտեստներ պատրաստում, թե ողջէներգիան հաղորդմանը ծախսելուց հետո ոգևորվածությունը կորում է Ձեր խոհանոցումստեղծագործելու համար:

-Միշտ եմ ամուսնուս և դստերս համար համեղ ուտեստներ պատրաստում: Ես չեմ սիրում կրկնվել, շատ հաճախ եմ նոր ուտեստներ հրամցնում թե ընտանիքիս, և թե հյուրերիս:

-Յանա, հեռուստասերիալներում ևս հեռուստադիտողը հանդիպել է Ձեզ, հետաքրքիր է այսոլորտում նոր առաջարկներ չկա՞ն:

-Իհարկե, առաջարկներ միշտ կան, պարզապես դրանք ընդունելու հարցում հաճախ անհամապատասխանություններ կարող են առաջանալ՝ կապված իմ ժամանակի սղության, և առաջարկվող, բայց ինձ չհամապատասխանող դերերի հետ: Առաջիկայում հետաքրքիր դերեր մարմնավորելուց միգուցե չհրաժարվեմ:

-Դուք կարծես թե չեք խուսափում հեռուստասերիալներում խաղալ: Ձեզ հետաքրքի՞ր է դերասանական արվեստը:

-Նախ պետք է նշեմ, որ ես դերասանուհի չեմ, և մի քանի դերեր կերտելով, կարծում եմ, դերասանուհի չեն դառնում, բայց փաստը մնում է փաստ, որ ես խաղացել եմ մի քանի սերիալներում, ինչը ինձ համար նորություն էր, շատ մեծ փորձ, այն մի ուրիշ աշխարհ էր, որում  ես ինձ լավ էի զգում ու ամենակարևորը՝ հետաքրքիր էր:

-Ունեք փոքրիկ դուստր, բայց միաժամանակ նաև ապրում եք ակտիվ աշխատանքայինկյանքով:Կարողանո՞ւմ եք արդյոք անհրաժեշտ ժամանակ տրամադրել նրան:

-Իհարկե, անկախ նրանից, թե որքան զբաղված կլինեմ, իմ Ադելի և իմ Սուրոյի համար ես միշտ ժամանակ ունեմ: Իմ ընտանիքը կյանքիս իմաստն է և իմ շարժիչ ուժը: Ես ապրում եմ ընտանիքիս համար և անում եմ ամեն ինչ իմ ընատնիքի համար:

-Յանա, շատերը կարծում են, որ դուք և Սուրենը կարծես դեռ նորաթուխ սիրահարներ լինեք, ինչպե՞ս եք կարողանում պահպանել այդ կարծիքը, կկիսվե՞ք երջանկության Ձերբանաձևով:

-Շնորհակալ եմ նման կարծիքի համար: Ոչ մի գաղտնիք ու հատուկ բանաձև չկա, ուղղակի մենք սիրում ենք իրար և երբևիցե ուշադրություն էլ չենք դարձրել կողքից հնչող կարծիքներին: Մենք երբևէ միմյանց չենք սիրել հանրության համար, մենք ուղղակի շատ ենք սիրում իրար, հասկանում, պահում և փայփայում միմյանց: Շատ կարևոր է հասկանալ և ընդունել այն, որ բացի ամուսիններ լինելուց նաև պետք է մտերիմ ընկերներ լինել և կարողանալ ճիշտ ժամանակին ճիշտ խորհուրդ տալ և ճիշտ խորհուրդ լսել: Վերջիվերջո ապրում ենք մի կյանք, պետք  է գնահատենք այն ժամանակը, որ յուրաքանչյուրիս է տրված և եթե սիրում ես, միանշանակ ուզում ես սիրածդ էակի համար ամեն մի օրը յուրահատուկ, գեղեցիկ և անմոռանալի դարձնել:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее