«Ըստ մեր տեղեկությունների, մոտ մեկ շաբաթ առաջ Հրազդան քաղաքում գտնվող «ՎԵՎ» սուպերմարկետի տիրոջ որդիների և ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանի ընկերոջ միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Այնուհետև վիճաբանությանը մասնակցել է նաև Դավիթ Քոչարյանը, ով, ըստ որոշ տեղեկությունների, կրակոցներ է արձակել, այդ նույն տեղեկությունների համաձայն՝ վիրավորներ չկան։ Գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Հրազդանում խոսում են նաև, որ միջադեպից հետո Դավիթ Քոչարյանին բերման են ենթարկել, այնուհետև ազատ արձակել։
Լրատվական կայքերին ՀՀ ոստիկանությունից փոխանցել են սակայն, որ միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածով (խուլիգանություն)»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում