▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընկեր Մարգոն մոռացե՞լ է, որ «դասախոս» է աշխատում. hraparak.am

hraparak.am-ը գրում է, որ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը լծվել է հեռուստատեսության, իր կարծիքով, զրոյական վարկանիշը բարձրացնելու գործին եւ մոռացել, որ ինքն այլ աշխատանք էլ ունի:

Կայքի  տեղեկություններով, Երեւանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում վրդովված են, որ նա դասի չի գնում:

Նա այս ֆակուլտետում «դասախոս» է աշխատում, սակայն վերջին անգամ ուսանողները չեն հիշում, թե նրան երբ են տեսել: Իհարկե, որոշ ուսանողներ ուրախացել են ազատ ժամերի համար, բայց շատերն էլ հիշում են, որ իրենք ահռելի վարձավճարներ են մուծում:  

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее