«Ես կարծում եմ, որ ընդդիմությունն իր դիրքորոշումներում պետք է լինի ավելի հեղափոխական, քան այն թիմը, որ հեղափոխության արդյունքում ձևավորել է իշխանություն, բարձրացնի քաղաքական դիսկուրսի, քաղաքական մշակույթի նշաձողը»,- այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԺ-ում առկա լարվածությանը, իշխանություն-ընդդիմություն միմյանց մեղադրող ելույթներին:
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության կողմից Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի ձևավորման տապալմանը, Մակունցն ասաց, որ դա ոչ թե արվել է քաղաքական որոշման արդյունքում այլ հղում կատարելով օրենքի որոշակի դրույթների, կայացվել է այդ որոշումը, որը եղել է բացառապես իրավական:
Մանրամասն՝ տեսանյութում