▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդեմ «տոտո»-ների, «վիվառո»-ների ու խաղամոլության այլ չարիքների

Ուզում եմ բարձրաձայնել և բոլորի ուշադրությունը հրավիրել ժամանակակից մի մոլության վրա, որ կոչվում է ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ՝ իր բոլոր դրսևորումներով և ձևերով:

Վերջինս կործանում է և կործանել է արդեն հատկապես շատ երիտասարդների, որոնք ակամայից ընկնում են այս մեղքի մեջ և չեն կարողանում դուրս գալ՝ կործանելով իրենց, նյութական, բարոյական վնաս հասցնելով ընտանիքի անդամներին, հարազատներին և ուրիշների:

Ծնողի խնդրանքով երեկ այցելեցի նմանատիպ մի ընտանիքի, որտեղ երիտասարդ տղան արդեն երկար ժամանակ գումարով խաղում է, տարվել է հսկայական գումար՝ իրեն պարուրել ստով, կեղծիքով և չի նկատում, թե ինչպես է «շահագրգիռ» մարդկանց միջոցով սատանան խաղում իր հետ:

Խաղամոլության պատճառով այդ տղան ոչինչ չի տեսնում իր շուրջը, խղճի ձայնը նույնպես լռել է իր մեջ, մտածում է միայն, թե ինչպես գողանա և վաճառի տան այս կամ այն իրը, որպեսզի ստացված գումարով կրկին խաղա տոտոներում և վիվառոներում: Չեմ ուզում շատ մանրամասների մեջ մտնել, պարզապես մեկ խնդրանք բոլոր ծնողներին՝ ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ ՁԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ, ԹՈՒՅԼ ՄԻ՛ ՏՎԵՔ, ՈՐ ՄՈԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՐԾԱՆԵՆ ՆՐԱՆՑ:

 

Հայր Զաքարիա Բաղումյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее