▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդամենը սուր թոքաբորբ ունեի, բայց հիմա արդեն լավ եմ...Կարգին Հասո

Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների` սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը, ով հասարակության շրջանում առավել հայտնի է «Կարգին Հասո» անվամբ, լուրջ առողջական խնդիրներ ունի:

Պարզաբանումներ ստանալու համար Asekose.am-ի թղթակիցը փորձեց կապվել դերասանուհու մտերիմ ըներներից մեկի` Մկրտիչ Արզումանյանի և նրա մորեղբոր` ռեժիսոր, բեմադրիչ, գեղարվեստական ղեկավար ու դերասան Արմեն Խանդիկյանի հետ: Վերջինս չհերքեց այդ տեղեկությունը` պատասխանելով.

«Այո, առողջական խնդիրներ եղել են, բայց, Փառք Աստծո, ամեն ինչ դեպի լավն է գնում»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Խանդիկյանը` չցանկանալով ավել մանրամասներ հաղորդել:

Մկրտիչ Արզումանյանն էլ`«Կարգին Մկոն», ի տարբերություն Արմեն Խանդիկյանի, հերքեց դերասանուհու առողջական վիճակին վերաբերող տեղեկությունը` նշելով, որ նման բան չկա և որ վերջերս է խոսել Հասմիկի հետ, ով իրեն շատ լավ էր զգում:

Asekose.am-ի թղթակիցը, լուրի իսկությունը ստուգելու համար, բնականաբար, կապ հաստատեց նաև ամերիկաբնակ դերասանուհու հետ` միաժամանակ տեղեկացնելով մորեղբոր հետ ունեցած զրույցի մասին:

Ներկայացնում ենք  Հասմիկ Ղարիբյանի մեկնաբանությունը.

«Ընդամենը սուր թոքաբորբ ունեի, բայց հիմա արդեն լավ եմ: Շնորհակալություն»:

Asekose.am-ը առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում Հասմիկ Ղարիբյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее