Տիգրան Սարգսյանն առողջության հետ կապված լուրջ խնդիր չունի. Asekose.am-ի աղբյուրների համաձայն` երեկ երեկոյան ՀՀ վարչապետն այցելել է Նաիրի բժշկական հաստատություն և ընդամենը` մրսածության դեմ կազդուրիչ բուժման կուրս անցել:
Տիգրան Սարգսյանը, մեր տեղեկություններով, հիվանդանոցում անցկացրել է մոտ երկու ժամ, իսկ այսօր սովորական ռիթմով աշխատանքի է ներկայացել: