Առողջության համար երբեմն շատ վտանգավոր է որոշ ըմպելիքները խառնել դեղորայքի հետ:
Անհրաժեշտ է զգույշ լինել, և երբ դեղն ընդունելիս վերցնում եք առաջին իսկ պատահած ըմպելիքը, իմացեք, որ դրանցից շատերը կարող են նվազեցնել դեղերի արդյունավետությունը և առողջական խնդիրներ առաջացնել:
Բժիշկ-թունաբան Լեսլի Դայը մատնանշում է ամենատարածված անցանկալի համադրությունները:
Գրեյպֆրուտի հյութ
Գրեյպֆրուտի հյութը բացասաբար է ազդում ավելի քան 50 դեղորայքի վրա, այդ թվում նաև՝ ստատինների: Եվ քանի որ այդ ազդեցությունը տևում է ավելի քան 24 ժամ, հետևաբար չի կարելի դեղորայքը ընդունելուց հետո որոշ ժամանակ անց այն խմել:
Նռան հյութ
Նուռը պարունակում է ֆերմենտ, որը քայքայում է արյան ճնշումը կարգավորող որոշ դեղամիջոցների հատկությունները:
Կաթ, սոյայի կաթ և կաթի հիման վրա պատրաստվող կոկտեյլ
Կալցիումը կարող է խանգարել վահանաձև գեղձի հորմոնների համար նախատեսված դեղամիջոցների աշխատանքին: Մինչ կալցիումով հարուստ ըմպելիք ըմպելը անհրաժեշտ է առնվազն 4 ժամ սպասել:
Կոֆեինով խմիչքներ (սուրճ, կանաչ թեյ և էներգետիկ ըմպելիք)
Կոֆեին պարունակող ըմպելիքների և խթանիչների միաժամանակյա ընդունումը առողջության համար լուրջ վտանգ է հանդիսանում:
Սպորտային ըմպելիքներ
Մարզական խմիչքները պարունակում են կալիում, որը չի կարելի համատեղել սրտի անբավարարությունը և հիպերտոնիան բուժող որոշ դեղորայքի հետ: Բացի այդ՝ շատ կալիում կա նաև բանանի մեջ:
Գինի և էներգետիկ ըմպելիքներ
Հակադեպրեսիոն դեղամիջոցներ օգտագործելիս հրաժարվեք մեկ գավաթ գինուց. դրանց համադրությունը կարող է արյան բարձր ճնշման, գլխացավերի, ինսուլտի և սրտի արագ բաբախման պատճառ դառնալ:
Նյութի աղբյուրը` Blognews.am