▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Emmy 2013. Կարմիր գորգի լավագույն զգեստները

 

 

ladynews.com-ը գրում է,որ 2013թ. Emmy մրցանակաբաշխության արարողությանը, որը տեղի ունեցավ արդեն 65-րդ անգամ, կարմիր գորգը պատկանում էր «Խենթերը» սերիալի դերասանուհիներին: Ջեսիկա Պարեն հայտնվեց Oscar de la Renta-ի զգեստով, Ջենիֆեր Ջոնսը՝ Givenchy-ով, Քրիստինա Հենդրիքսը՝ Christian Siriano-ով, Էլիզաբեթ Մոսսը՝ Andrew Gn-ով:


Մյուս դերասանուհիները փորձում էին ետ չմնալ. Ռոուզ Բիրնն ընտրել էր բաց վարդագույն զգեստ-կոլոնա Сalvin Klein-ից, «Խաղաքարտե տնակը» սերիալի աստղ Քեյթ Մառան՝ սպիտակ զգեստ ցանցավոր ծածկոցով J. Mendel-ից, Ռոբին Ռայտը նախընտրել էր սև հագուստ Ralph Lauren-ից և իր երեխաների ընկերակցությունը:  Որոշ դերասանուհիներ ընտրել էին  զգեստներ փարթամ փեշերով՝ Վերա Ֆարմիգան՝ Theyskens' Theory-ից, Լենա Դանհեմը և Միշել Դոկերն՝  Prada-ից: Արարողության լավագույն դերասանուհին էր Քլեր Դեյնսը, ով կարմիր գորգին հայտնվեց  Armani Privé-ից զգեստով:

Առավել մանրամասն՝այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее