ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ և դերասան Արամոն հունվարի 24-ին դարձել է 45 տարեկան: Հայաստանյան որոշ լրատվամիջոցների տեղեկացմամբ` Արամոն կնոջից` Էմմա Պետրոսյանից, «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել: Որն, ի դեպ, իբրև եղել է 2012 թվականի արտադրության: Այս մասին երգչուհուց պարզաբանումներ է ստացել բրավո.am-ը: Էմմա Պետրոսյանը հավաստիացրել է ` իրականում նման բան չի եղել. «Լրագրողի հետ զրուցելիս Արամոն ուղղակի կատակել է»:
Իսկ կատակասեր երգիչը ասել է, թե ինչպես կարող է հերքել այն լուրը, որին բոլորը հավատացել են. «Լավ, ասեմ` երազում եմ տեսել. ամսի 24-ին երազումս «Mercedes» եկավ Էմմայի կողմից»:
Արամոն պատմել է, որ իր ծննդյան տարեդարձն անցկացրել է նախ Ջերմուկում` Ֆորշի, Շուշան Պետրոսյանի, Նազենի Հովհաննիսյանի, Էմմիի, Հասմիկ Կարապետյանի, Մրոյի, Աիդա Սարգսյանի եւ այլ ընկերների ու գործընկերների հետ, ապա Միքայել Պողոսյանի, Լևոն Մալխասյանի և ուրիշների հետ` «Մալխաս» ջազ ակումբում: