▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էմիլ Գալստյանը՝ ոստիկանությունում հայտնվելու մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Երեւանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում, Ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառման ժամանակ «Բանակում» հեռուստասերիալից հայտնի Համբարձումը՝ դերասան Էմիլ Գալստյանը, ոչ սթափ վիճակում  խանգարել է օպերատորների աշխատանքը: Ըստ նույն աղբյուրի՝ ոգելիչ խմիչք օգտագործած վիճակով հասարակության նկատմամաբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար կազմվել է վարչական ակտ եւ Էմիլ Գալստյանը տուգանվել է 20. 000 ՀՀ դրամով, քանի որ նրա մոտ վերջին մեկ տարվա ընթացքում այս երևույթը կրկնվող բնույթ է կրել:

Life.panorama.am-ը կապ է հաստատել Էմիլ Գալստյանի հետ, ով մասամբ հերքել է տարածված տեղեկություններն ու նշեց.

«Առայժմ շատ բան չեմ խոսի, ավելի ուշ ինքս կհայտնեմ, թե ինչ է կատարվել իրականում, քանի որ դեպքի շուրջ ինչ հրապարակվել է, գրեթե 90%-ով սուտ ինֆորմացիա է: Ինքս անգամ չգիտեմ ինչ 20.000 ՀՀ դրամի մասին է խոսքը: Եվ շատ հետաքրքիր է՝ ինչո՞ւ ոստիկանության բաժնում կատարվածի մասին չեն հրապարակում, եւ արդյոք կարող է մարդն անտեղի խախտել հասարակական կարգը: Ափսոսում եմ, որ մեր երկրում արդարությունը նման կերպ է գնահատվում»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее