ԵՄ նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսը հայտարարել է, որ Հայաստանը արգելափակեց ԵՄ-ի հետ Ազատ առևտրի վերաբերյալ պայմանագիրը կնքելու հնարավորությունը՝ ընտրելով Ռուսաստանի հետ Մաքսային միության տարբերակը:
Frence-Presse գործակալությանը տված հարցազրույցում Լինաս Լինկևիչուսը, մասնավորապես, ասել է.
«Մենք հարգում ենք ցանկացած երկրի ընտրությունը, սակայն նրանք չեն կարող միաժամանակ ընտրել երկու կազմակերպությունները՝ տարբեր մաքսային քաղաքականությունների պատճառով: Դրանք անհամատեղելի են»:
ԵՄ արձագանքը. Հայաստանը արգելափակեց Ազատ առևտրի վերաբերյալ պայմանագիր կնքելու հնարավորությունը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet